211652_close_icon
views-count16376 դիտում article-date 16:13 14-08-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ «Մասիս Տոբակո»-ից 2 քաղաքացի «Գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց․ հայտնի է պատճառը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Մասիս Տոբակո»-ում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ ժամը 14։45-ի սահմաններում Մասիսի շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Վիտալի Խ․-ն և 22-ամյա Արտեմ Օ․-ն։ 

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Մասիս Կայարանում գտնվող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տարածքում կառուցվող թղթի նոր արտադրամասում  աշխատող՝ Վիտալի Խ․-ն և Արտեմ Օ․-ն էլեկտրական կառի վրա ամրացված մետաղյա հարթակի վրա մոնտաժման աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրությունից վայր են ընկել, որի հետևանքով ստացել են վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վիտալի Խ․-ն և Արտեմ Օ․-ն աշխատում են «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ում՝ որպես էլ. տեխնիկներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր