24321 դիտում
18:06 15-08-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հայտնաբերել են Սարալանջ և Արագյուղ բնակավայրերը սնուցող ջրագծի ապօրինի միացում․ Բուժական համայնքի ղեկավարը պնդել է՝ ինչքան անջատեն, միացնելու է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Արման Ս․-ն և հայտնել, որ Բուժական գյուղում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է Սարալանջ և Արագյուղ բնակավայրերը սնուցող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ջրագծից ապօրինի միացում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է, որից 2 ժամ անց պարզվել է, որ կրկին ապօրինի ջրագիծը միացվել է և այդ ժամանակ Արման Ս․-ն կապ է հաստատել Բուժական համայնքի ղեկավար Զոհրակ Հովհաննիսյանի հետ և վերջինս հայտնել է, որ ինքը կրկին միացնելու է նշված ապօրինի ջրագիծը` համայնքի ջրային կարիքները լուծելու համար:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ս․-ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Աբովյան քաղաքի առևտրային տեղամասի պետն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2567 դիտում
17:54 11-02-2022
Գորիս-Սիսիան, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Այս բաժնից
16747 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ