211652_close_icon
views-count1783 դիտում article-date 18:20 16-08-2024

«Իրենցից հետո ԿԳԲ-ի արխիվները կբացեն, նախկին ու ներկա բոլոր դավաճանները պետք է կանգնեն դատարանի առաջ ու պատասխան տան»․ Գրիշա Սարգսյան. aravot.am

«Առավոտի» զրուցակիցն է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, Տավուշում տարածքներ հանձնելու գործընթացն իշխանությունները ներկայացրեցին որպես սահմանազատման գործընթաց, բայց մենք տեսանք, որ թշնամին ՀՀ տարածքից դուրս չի գալիս։ Այսինքն՝ եթե դրանք սահմանազատման աշխատանքներ են, ինչո՞ւ են միակողմանի զիջումներ տեղի ունենում, եւ որքանո՞վ դրա արդյունքում բարձրացավ Հայաստանի անվտանգությունը։

-Երբ սահմանազատում-սահմանագծում է տեղի ունենում, երկու երկրներն էլ պետք է ճանաչեն իրար տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահից ու վարչապետից սկսած, մինչեւ վերջին ամենացածր պաշտոնյան ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը, չեմ ասում նախագահի մակարդակով, բայց թեկուզ հավաքարարի մակարդակով ճանաչե՞լ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որեւէ տեղ կա՞ գրված կամ որեւէ հայտարարություն եղե՞լ է, որ իրենք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը մեզ չի ճանաչում որպես երկիր, որպես պետություն, դու ի՞նչ սահմանի մասին ես խոսում։ Օդի մեջ միակողմանի սահման են գծո՞ւմ։

-ՀՀ իշխանությունները տեղադրված սահմանային սյուները մեծ ձեռքբերում են համարում։ 

-Գլուխները պատին են տալիս, դա ձեռքբերում չի կարելի համարել։ Ալմա-Աթայի պայմանագրո՞վ են դելիմիտացիա-դեմարկացիա անում։ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի կնքահայրը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի հոգեորդին Նիկոլ Փաշինյանն է։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ մինչեւ օրս՝ որպես երկրի առաջին նախագահ, ելույթ չի ունենում ու չի ասում՝ Ալմա-Աթայի պայամանագրով սահմանազատում-սահմանագծում իրականացնելը վնաս կամ օգուտ է Հայաստանին։ Բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները Ալմա-Աթայի հռչակագիրը կոզր են սարքել ու շահարկում են, ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ չի ունենում այդ հարցի վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր