1621 դիտում
11:31 17-08-2024
«Հեղինակները չպիտի փորձեն աճող սերնդին կեղծիքներով և մանիպուլյացիաներով գիտելիքներ հաղորդել»․ Գագիկ Համբարյանը՝ «Արևելյան Հայաստանի՝ ՌԴ-ի կողմից բռնակցման» մասին. Aravot.am
Ինչպես հայտնի է՝ հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլուխը հարուցել է ՌԴ-ի զայրույթը։ ՌԴ-ի արտգործնախարարությունը տարածել էր հայտարարություն՝ուշադրություն հրավիրելով դասագրքի կասկածելի բովանդակության վրա ու ՀՀ իշխանություններին կոչ արել չօգտագործել այն։
«Նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։
Մասնավորապես, վերանայման ենթակա էին 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Կասկածի տակ դնել ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձևավորման գործում, նշանակում է դեմ գնալ հայտնի փաստերին։ Սա մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձն է»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Հայոց պատմության» տվյալ դասագրքի հեղինակները Ալլա Խաչատրյանը, Զարուհի Հակոբյանը և հանրաճանաչ Սմբատ Հովհաննիսյան են, վերջինս 7-րդ դասարանի սկանդալային գրքի հեղինակն է։ Անկեղծ ասած ինձ՝ որպես պատմաբանի, ևս հետաքրքիր է, թե վերը նշված եռյակը, որը 1813 և 1828 թվականի Արևելյան Հայաստանի որոշ տարածքների ազատագրումը Ռուսաստանի կողմից ներկայացնում են որպես բռնակցում, ի՞նչ նկատի ունեն։
Նախ բռնակցվում է անկախ պետությունը՝ ամբողջապես կամ դրա տարածքի որոշ մասը․ խնդիրը հետևյալն է, որ հայ ժողովուրդը մոտ 800 տարի անկախություն չի ունեցել իր պատմական հայրենիքում․ ես Կիլիկիայի հայկական պետությունը դուրս եմ թողնում այս թեմայից, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետություն չի եղել 1045 թվականից։ Հայաստանը բաժանվել է հարևան պետությունների միջև, սկզբնական շրջանում՝ Բյուզանդական կայսրություն-Պարսկաստան, հետագայում Պարսկաստան-Օսմանյան կայսրություն, հետագայում՝ 1813 թվականից սկսած, երբ այդ թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրվեց Գյուլիստանի պայմանագիրը, Արևելյան Հայաստանի մի մասը, այսինքն՝ Արցախն ու Սյունիքն անցան Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ արդեն 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում 1826 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայում ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս ամբողջ տարածքի մեծ մասը, Արցախն ու Սյունիքն ավելի շուտ էին մտել Ռուսաստանի կազմում, ևս անցան ռուսների վերահսկողության տակ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
4600 դիտում
22:12 12-02-2016
« Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի որ թքեն» Հրանտ Մաթևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6128 դիտում
22:32 31-05-2022
Ալիևն է Փաշինյանին թելադրում, որ Հայաստանը չպիտի վերազինվի ու ԳՇ պետ չպիտի ունենա․ Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»