1039 դիտում
12:43 19-08-2024
Նիկոլի ռազմավարությունն է՝ մի դատարկ թուղթ ստորագրել Ալիևի հետ՝ վերարտադրվել 2026-ին, հետո անցնել ՀՀ վերացման վերջին արարին՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք»․ Աշոտյան
Հյուսիսային Աֆրիկայի անխիղճ արևի ճառագայթներից թաքնվելով՝ մի խումբ կարթագենցի սենատորներ նույնքան թեժ վեճի էին բռնվել Հռոմի հետ երկրորդ պատերազմում ցավոտ պարտություն կրած Կարթագենի Սենատում։
«Թշնամու հետ բարիշենք, նրա բոլոր պահանջները կատարենք, լավ առևտուր կանենք հետները,- պնդում էին Կարթագենի մեծամեծերը և հավելում,- Բոլորը, ովքեր դեմ կարտահայտվեն դրան, պետք է բանտարկվեն, լռեցվեն կամ արտաքսվեն»։ Նուբարաշեն ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ծերակույտը հստակ ատամ ուներ հատկապես զորավար Հանիբալի վրա, ով կոչ էր անում իր հայրենակիցներին՝ չհավատալ խորամանկ և ուխտադրուժ Հռոմի քաղցր խոստումներին, չտրվել ոխերիմ թշնամու հետ «խաղաղության դարաշրջանի» հեքիաթին և չհանձնվել նրա ողորմածությանը։
Կարթագենի սենատորների մեծամասնությունն ատում էր Հանիբալին դրա համար և պատրաստ էր իր Հայրենիքի համար արյուն թափած և փառք բերած զորավարին փուռը տալ՝ կա՛մ արտահանձնելով Հռոմ, կա՛մ արտաքսելով նրան։ «Դու ես պարտության և պատերազմի մեղավորը»,- ֆշշացնում էին ողջ պատերազմի ընթացքում իրենց փորն անդարդ քորած և հարստանալու վրա տարած տռզած պետական այրերը (անգամ 2200 տարի առաջ նմանների աչքերում ամեն ինչում մեղավոր էին իրենց անդորրը խանգարող կռված տղերքը)։
«Արտաքին թշնամի չունենալու համար դուք ստեղծում եք ներքին թշնամիներ»,- Կարթագենի Սենատում իր վերջին ելույթներից մեկում ասաց Հանիբալը և ստիպված հեռացավ իր հայրենիքից, որ չընկնի վրեժխնդիր Հռոմի և նրան ծառայելու պատրաստ սեփական իշխանությունների ձեռքը։
Մի կողմ դնենք այս պատմության պատկերավոր գեղարվեստականությունը և աղաղակող զուգահեռներ անցկացնենք այսօրվա Հայաստանի և նրա ներկայիս ղեկավարության հետ։ 44-օրյա պատերազմից հետո «թազա Հայաստանի» փինաչի ճարտարապետներն անում են ճիշտ նույն քայլերը, ինչ Հռոմի հետ առևտրի մասին երազող երբեմնի փառահեղ Կարթագենի իշխանությունները. Խաղաղության պատրանք դրսում և սանձարձակ թշնամանք ներսում։
Ընդդիմադիր պայքարի հերթական անհաջողությունից հետո Փաշինյանն անցել է հարձակման բոլոր ուղղություններով։ Արտաքին ճակատում Ալիևի և Արևմուտքի հետ միասին ափալ-թափալ եփում են ոչինչ չնշանակող, Հայաստանին սպառնացող ոչ մի վտանգ չչեզոքացնող «խաղաղության պայմանագիրը», որի մասին արդեն կարելի է դառը վստահությամբ պնդել, որ այն չարժի անգամ այն թղթին, որի վրա գրված է։ Իսկ ներքին կյանքում պոտենցիալ և գործող ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումները նոր պտույտի մեջ են՝ ՍԴ աղմկահարույց որոշումը, Միքայել Մինասյանի նկատմամբ բեմադրվող շոուն, մաշված, բայց շնչառական ապարատին կրկին միացված հին թեմաներ «թալանչիների» մասին, շարունակվող քաղաքական բանտարկություններ, և այլն։
«Մեզ արտաքին թշնամի պետք չէ, պետք են ներքին թշնամիներ» սկզբունքը կյանքի է կոչվում արագընթաց տեմպերով, ինչը վկայում է այն մասին, որ ինչպես մարզչական թիմն է պատրաստում մարզիկին գալիք առաջնությանը, այնպես էլ Նիկոլին բերած և պահող շրջանակները պատրաստում են նրան 2026-ի ընտրություններին։ Այդ նպատակով համաձայնել են անգամ սպասել Փաշինյանի խոստման կատարմանը, ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված, մինչև 2027թ.։
Սա է Նիկոլի ռազմավարությունն այս պահին. Ճնշել ընդդիմախոսներին, բթացնել ժողովրդի զգոնությունը, մի դատարկ թուղթ ստորագրել Ալիևի հետ, վերարտադրվել 2026-ին և դրանից հետո անցնել Հայաստանի Հանրապետության վերացման վերջին արարին՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք» և այլն։
Այս ֆոնին առավել սուր է դառնում հետևյալ հարցը. Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը…
Հ.Գ. Կարթագենի ներկայիս մնացորդները՝ տուրիստների համար նկարահանվելու ֆոն ծառայող փլատակներով, լավագույն վկայությունն են կարճատես, դյուրահավատ և անթասիբ ժողովուրդների ճակատագրի մասին։ Չէ, կարթագենցիք իրոք ուզում էին խաղաղություն՝ հետևողականորեն կատարելով Հռոմի բոլոր, նորանոր պահանջները՝ «սա էլ տանք ու նորմալ ապրենք» հույսով։
Նրանք արտաքսեցին կամ թշնամուն հանձնեցին «խաղաղության դարաշրջանի» բոլոր ընդդիմախոսներին, համաձայնեցին հսկայական վճարումների, հրաժարվեցին սեփական ռազմական նավատորմից։ Սակայն ոչինչ չփրկեց առևտրի և հեշտ կյանքի հույսով վարակված Կարթագենին. Հռոմն ի սկզբանե գիտեր, որ ուզում է ոչնչացնել նրանց։
Եվ ահա սեփական հզորությունից հարբած Հռոմը նոր պահանջ դրեց «ապագա կա» աուտոթրենինգով ինքնամոռաց զբաղվող կարթագենցիների առաջ. Դուք չպիտի ունենաք ելք դեպի ծով, ուստի քանդեք ձեր ներկայիս քաղաքը և տեղափոխվեք Աֆրիկա մայրցամաքի խորքը։ Այս վերջին լկտիությունը լցրեց Կարթագենի անպատվության կերակրատաշտակը, և նրանք ոտքի կանգնեցին։ Սակայն արդեն ուշ էր, շատ ուշ…»,-գրել է Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր
976 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1279 դիտում
17:21 03-03-2024
Ալիևի ներկայացուցիչը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
1783 դիտում
10:52 21-04-2021
Ալիևի խոսքերը Զանգեզուրի մասին` Նիկոլի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են. Գևորգյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»