29454 դիտում
23:24 19-08-2024
Երևանում թալանել են ՌԴ քաղաքացու ավտոմեքենան, որը կայանված է եղել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ. գողացել են 25 միլիոն դրամ
Օգոստոսի 17-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 38-ամյա Շուշանիկ Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ից 18:00 ընկած ժամանակահատվածում ինքն իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան կայանել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի՝ Սարալանջի փողոցի հատվածում և ավտոմեքենայի միջից գողացել են տոպրակ։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում Շուշանիկ Ղ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայից գողացված տոպրակում եղել է 25 միլիոն ՀՀ դրամ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։