211652_close_icon
views-count17873 դիտում article-date 13:35 22-08-2024

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Opel»-ը. վերջինը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 318 կմ հատվածում՝ Քաջարանի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Արարատ Զախարյանի վարած «Opel» մակնիշի և 62-ամյա Սլավիկ Խաչատրյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը հարվածել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել գետում:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սամվել Ղազարյանն ու կրտսեր պարեկ Արման Հովհաննիսյանը:
 
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր