211652_close_icon
views-count1213 դիտում article-date 16:55 24-08-2024

Ուկրաինայում արգելվեց ուղղափառ եկեղեցին․ Զելենսկին օրենքը ստորագրել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով արգելվում է երկրում ուկրաինական ուղղափառ եկեղեցին:

Օրինագիծը նախապատրաստվել էր անձամբ Զելենսկու հանձնարարությամբ և խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել 2023 թվականի հոկտեմբերին։

Գրեթե մեկ տարի շարունակ այն չէր ներկայացվում երկրորդ ընթերցմամբ քննարկման, քանի որ ուկրաինական իշխանությունները մտավախություն ունեին, որ նախագիծը բավարար թվով ձայներ չի հավաքի։

Օգոստոսի 16-ին վերջնական լրամշակումներից հետո Ռադայի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին։ Այսօր արդեն Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցին արգելող օրենքը։

Նմանատիպ նյութեր