211652_close_icon
views-count1495 դիտում article-date 22:28 26-08-2024

«Սա իմ անձնական պայքարն է». Բագրատ սրբազանը կոչ է անում սեպտեմբերի 2-ին գնալ Արցախի ներկայացուցչություն․ aravot.am

«Ես ապրում եմ իմ կյանքի վերջին օրվա համար, այնտեղ պատասխան տալու համար եմ ապրում և ուզում եմ, որ ամեն մարդ այդ գիտակցությամբ ապրի։ Նաև այն պատասխանատվություն, որ ունենք գալիք պատմության դիմաց»,- սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա խնդրեց որ ամեն մարդ ինքնանկար կամ տեսանյութ հրապարակի՝ «Սա իմ անձնական պայքարն է», վերտառությամբ, գրում է aravot.am-ը։

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19։00-ին,  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում կանի՝ նվիրված Արցախի հանրապետության տարեդարձին: Իսկ ցերեկը, շարժման անդամները կայցելեն Եռաբլուր պանթեոն ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր