211652_close_icon
views-count60090 դիտում article-date 10:24 31-08-2024

Հորդառատ անձրևը «Պրոսպեկտի թունել»-ը վերածել էր Վենետիկի, իսկ վարորդներին օգնության էին հասել ոչ միայն փրկարարներն ու պարեկները, այլ նաև սև ու սպիտակ «Նիվա»-ներով երիտասարդները, իսկ քաղաքապետարանի համար «հեքիաթը կանչելու ժամն էր»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Երևանը վերածվել էր Վենետիկի, ինչը արդարացիորեն անհանգստացնում էր թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի պողոտայում, ժողովրդին հայտնի «Պրոսպեկտի թունել»-ում երթևեկությունը երկկողմանի կաթվածահար էր եղել։ 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ մնացել էին ջրի մեջ և չէին կարողանում տեղաշարժվել։

Օպերատիվորեն միայն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, իսկ պետական ոչ մի կառույց մի քանի ժամ չկային։ Ոչ քաղաքապետարանից, ոչ թաղապետարանից, թե արդյոք նման դեպքերում «Վեոլիա ջուր»-ը պարտավոր էր լինել, դա չգիտենք, համենայն դեպս չկային։ 

Ջրում հայտնված ավտոմեքենաները դուրս բերելու համար փրկարարները, քաղաքացիները, վարորդները միչև գոտկատեղը ջրի մեջ էին հայտնվում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին․

«1 ժամից ավելի է՝ մնացել ենք ջրի մեջ։ Ոչ քաղաքապետարանի թեժ գիծն է պատասխանում, ոչ էլ թաղապետարանի։ Մենակ մեզ եկել ու օգնում են փրկարարներն ու պարեկները։ Մեկ էլ զանգել ենք մեր տնեցիներին, իրանք են եկել, որ օգնեն ավտոները հանենք էս ջրի մեջից։ Լավ է, որ փրկարարները միչև գոտկատեղը մտնում են ջրերի մեջ ու ավտոները բրդելով հանում են, բայց լավ կլինի փրկարար ծառայությանը հատուկ տրանսպորտային միջոցներ տրամադրեն գոնե մի երկու հատ, որ նման դեպքերում այդ հատուկ տրանսպորտային միջոցներով, ինչը որ ունեն Եվրոպական շատ երկրների 9-11-ում, օգնության հասնեն քաղաքացիներին ու վարորդներին։ Հալալ էր 2 «Նիվա»-ներով ջահել տղերք էին։ Մի 15 հատ ավտո հանեցին։ Էդ ջահելներին ոնց չասես հալալ է ձեզ տղերք, մի ժամից ավելի ավտո ա, որ հանում էին, իսկ քաղաքային իշխանությունները իրենց պարգևատրելու փոխարեն թող էդ գումարների մի մասը գոնե ներդնեն էդ անտեր ջրահեռացման համակարգը ուշքի բերեն, որ հետագայում նման դեպքեր տեղի չունենան։ Էն պարեկներն էլ ոնց որ ձկնորսներ լինեին, ուղղակի ջրերից ձկան փոխարեն համարներ ա, որ հանում էին։ Մենակ մի 30 հատ համար էս անտեր տեղից հանեցին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ժողովրդին «սևերի ու սպիտակների» էր բաժանում, նշված վայրում վարորդներին օգնության հասած երիտասարդները մեկը սպիտակ մեկը սև «Նիվա»-ների վարորդներ էին ու նրանց համար առաջինը վարորդներին օգնելն էր, ոչ թե Հայկ Մարությանի նման «սևերի ու սպիտակների» բաժանելը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր