211652_close_icon
views-count826 դիտում article-date 10:55 06-09-2024

ՀՀ-ում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը,կարող է վնասներ հասցնել տնտեսության ճյուղին

Հայաստանում վերջին շրջանում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը, ինչն էլ կարող է լուրջ վնասներ հասցնել տնտեսության այս ճյուղին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Իմ տեղեկություններով, մայրացուների մեծ խմբաքանակ հիմնականում արտահանվում է Իրան և ԱՄԷ։ Եթե նախկինում նախարարությունը վերահսկում էր, որպեսզի մայրացուները մեծ խմբաքանակով չարտահանվեն, այսօր ոլորտը մատնված է անտարբերության։

Անասնապահությամբ զբաղվողներին առաջարկվում է կրկնակի թանկ վաճառել մայրացուներին։ Ենթադրենք, եթե մեկ մայրացու ոչխարի արժեքը 50․0000 դրամ է, արտահանմամբ զբաղվողներն առաջարկում են վաճառել 100․000 դրամով։ Այս ամենի հետևանքով վտանգվում է անասունների վերարտադրությունը՝ առաջացնելով դեֆիցիտ և թանկացում։

Սա պարենային անվտանգության հարց է, գերխնդիր, որը պահանջում է հստակ գործողություններ և ռազմավարություն»,- գրել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր