211652_close_icon
views-count799 դիտում article-date 15:56 09-09-2024

Ուկրաինայում արձանագրվել է խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերի կտրուկ աճ. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքով զոհված և տուժած խաղաղ բնակիչների թվի վերաբերյալ։ 

Սեպտեմբերի 6-ին ներկայացված զեկույցի համաձայն՝ 2022 թ. փետրվարի 24-ից մինչև 2024 թ. օգոստոսի վերջը Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը կազմել է առնվազն 24 614, իսկ զոհվածներինը՝ 11 743 մարդ։

«2024 թ. օգոստոսին Ուկրաինայում առնվազն 184 խաղաղ բնակիչ է զոհվել, 856-ը՝ վիրավորվել, ինչն այդ ամիսը դարձնում է 2024 թվականին զոհերի քանակով երկրորդը՝ հուլիսից հետո», - նշում են ամենամսյա զեկույցի հեղինակները։ 

Նմանատիպ նյութեր