211652_close_icon
views-count790 դիտում article-date 19:00 10-09-2024

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն և այլ դաշինքները, որոնց կենտրոնական ուժերն են Վաշինգտոնն ու Լոնդոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  Բլինքենը հայտարարել է  Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար  Դևիդ Լեմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Մենք քննարկել ենք և  մեր թիմերն առաջիկա օրերին ավելի լայնորեն կքննարկեն, թե ինչպես կարող ենք ամրապնդել դաշինքները, որտեղ կենտրոնական մաս ենք կազմում, հատկապես ՆԱՏՕ-ն»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նմանատիպ նյութեր