613 դիտում
13:05 12-09-2024
Գազայի հատվածում իսրայելական հարվածների 18 զոհերից 6-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ են
Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը հայտնել է, որ իր աշխատակիցներից վեցը զոհվել են Գազայի կենտրոնական հատվածում գտնվող դպրոցներից մեկի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով: Տեղի իշխանությունները հաղորդում են, որ հարվածի հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 18 մարդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը հայտնել է, որ սա իրենց անձնակազմի շրջանում մեկ միջադեպի արդյունքում զոհերի ամենամեծ թիվն է հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր:
Հարվածը հասցվել է Նուսեյրաթ փախստականների ճամբարի ալ-Ջաունի դպրոցին, որն օգտագործվում է որպես ապաստան հազարավոր տեղահանված պաղեստինցիների համար:
Իսրայելի զինվորականները հայտնել են, որ «ճշգրիտ հարված են հասցրել ահաբեկիչներին», որոնք հարձակումներ էին ծրագրում դպրոցի տարածքից։ Իսրայելի բանակը հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց հասցված վնասը մեղմելու համար:
Ըստ ՄԱԿ-ի գործակալության՝ դպրոցը վերջին 11 ամիսներին արդեն 5-րդ անգամ է հարձակման ենթարկվում։
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է «բոլոր ավիահարվածները, որոնք թիրախավորում են քաղաքացիական անձանց, ինչպես նաև թիրախավորում են ՄԱԿ-ի հաստատությունները»։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 080-ի։

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
19:51 13-12-2023
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18 հազար 600-ի
1588 դիտում
23:05 14-07-2024
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 140 մարդ է զոհվել
736 դիտում
17:28 28-08-2024
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում շուրջ 60 մարդ է զոհվել
Այս բաժնից
859 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
841 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
802 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար