613 դիտում
13:31 12-09-2024
Գինու զբոսաշրջությունը նպաստում է ներդրումների ներհոսքին. Գևորգ Պապոյան
Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը և ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
«Գաղտնիք չէ, որ մենք բոլորս կանգնած ենք ավանդույթի և նորարարության խաչմերուկում, և մեր այսօրվա համաժողովը վկայում է, որ գինու զբոսաշրջությունը, միաձուլելով այս երկու ուղղությունները, մեծացնում է իր նշանակությունը թե՛ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն և թե՛ որպես կամուրջ, որը կապում է մշակույթները, խթանում է կայուն գործելակերպը և հարստացնում մեր փորձը:
Գինու զբոսաշրջությունը, անմիջական կապ ունենալով մեր երկրի բազմադարյա մշակույթի և պատմության հետ, միաժամանակ նպաստում է ներդրումների ներհոսքին, ենթակառուցվածքների զարգացմանը և, ինչու ոչ, նաև համաչափ տնտեսական զարգացմանը:
Հայաստանի Կառավարության հանձնառությունն է ընդլայնել այս առավելությունները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում, աջակցելով տեղական արտադրողներին և խթանելով կայուն գործելակերպերը, որոնք ապահովում են մեր գինեգործական շրջանների երկարակեցությունն ու կայուն զարգացումը»,- նշել է նախարարը իր ողջույնի խոսքում:
Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ՝ ստեղծելու համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ, որը հնարավորություն կտա կիսվելու լավագույն փորձով, մշակելու նոր գաղափարներ և ստեղծելու գինու զբոսաշրջության ավելի համահունչ ու դինամիկ փորձ:
Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցիչ, մասնավոր և այլ շահագրգիռ կողմեր:

Նմանատիպ նյութեր
3909 դիտում
23:28 05-09-2019
«Ոսկեհատ» գինու փառատոնը կօգնի զարգացնել գինու զբոսաշրջությունը Հայաստանում
4726 դիտում
18:20 03-10-2017
Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ. գինու արտահանման նոր հնարավորություններ են բացվում
2846 դիտում
22:24 04-06-2021
Գինու համտես, վարպետաց դասընթաց, բաբաջանյանական նոտաներ. մեկնարկեց «Երևանի գինու օրեր» միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»