211652_close_icon
views-count658 դիտում article-date 11:57 14-09-2024

Բլինկենը Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 12-ին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլերի հայտարարության մեջ։

«Քարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կանոնների շուրջ համաձայնությունը: Պետքարտուղար Բլինկենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնումը, ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին, որոնք օգուտ կբերեն Հայաստանի ժողովրդին և ողջ կովկասյան տարածաշրջանին», - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր