48824 դիտում
12:51 14-09-2024
Երևանում պարեկներն իրականացրել են «Անդրշիրիմյան աշխարհում էլ չես կարող թաքնվել» օպերացիան․ խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 120 փաթեթ են հայտնաբերել «Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենի մոտ․ կան բերման ենթարկվածներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ 2 քաղաքացի Երևանում զբաղվում են ապօրինի թմրամիջոցների տարածմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ, պարեկները ստուգում են ստացված օպերատիվ տեղեկությունը և տեղեկանում են, որ կասկածյալները գտնվում են Ֆանարջյան փողոցին հարակից գերեզմանատների մոտ։
Տեղում նշված վայր են մեկնում ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի, պարեկ Հովսեփ Հովհաննիսյանի և կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանի գլխավորությամբ։
Պարեկները արդեն նշված վայրում հայտնաբերում են կասկածյալներին և նրանցից մեկի մոտ, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվում են 30 հատ կապույտ, կանաչ և կարմիր գույների կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 73․55 գրամ քաշով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն տեղում ձերբակալվածներից 28-ամյա Նասիֆ Անշրաֆինը խոստովանում է, որ ևս 1 նմանատիպ փաթեթ գետնին է։ Այն նույնպես պարեկները վերցնում են, ինչից հետո Ն․ Անշրաֆինը և նրա հետ գտնվող 26-ամյա Սագար Սանթոշին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափովում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են և Ն․ Անշրաֆինը հայտնել է, որ ինքը «Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ և նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է 120 փաթեթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+