622 դիտում
15:56 17-09-2024
Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) ընդունել է ձախակողմյան «Չխոնարհված Ֆրանսիա» կուսակցության նախաձեռնությունը, որն առաջարկում է քննարկման ներկայացնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իշխանությունից հեռացնելու մասին բանաձևը։ Այս մասին X-ում հայտնել է «Չխոնարհված Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն։
«Հենց նոր Ազգային ժողովի բյուրոն ձայների մեծամասնությամբ որոշեց, որ հանրապետության նախագահի հրաժարականի մասին որոշումն ընդունելի է»,- գրել է նա՝ այդ քայլն անվանելով «աննախադեպ» երկրի համար։
Նա հավելել է, որ բանաձևի տեքստն այժմ կուղարկվի օրենսդրական հարցերի հանձնաժողով քննարկման։ Պանոն նաև հայտարարել է սեպտեմբերի 21-ին զանգվածային ցույցի մասին, որն անցկացվելու է ընդդեմ Մակրոնի քաղաքականության և նրա հրաժարականի պահանջով:
Բանաձևն Ազգային ժողովի բյուրո է ներկայացվել օգոստոսի 31-ին։ Դա ենթադրում է Մակրոնի իշխանությունից հեռացնելու ընթացակարգ՝ համաձայն երկրի սահմանադրության 68-րդ հոդվածի, որը թույլ է տալիս նման սցենար իրականացնել նախագահական պարտականությունները չկատարելու դեպքում։ Դա վերաբերում է նաև խորհրդարանի ընդունած օրենքները չհաստատելուն։
Բանաձևը հաստատելու համար Ազգային ժողովի պատգամավորների երկու երրորդը պետք է կողմ քվեարկի։ Այնուհետև նախագիծը ներկայացվում է խորհրդարանի Սենատ (վերին պալատ): Եթե երկու պալատներն էլ աջակցեն փաստաթղթին, պատգամավորներն ու սենատորները պետք է հավաքվեն համատեղ հանդիպման համար։ Իմփիչմենթի համար բանաձևին պետք է աջակցեն երկու պալատների 925 անդամներից առնվազն 617-ը:

Նմանատիպ նյութեր
3132 դիտում
11:30 07-06-2017
Կոնգրեսական Էլ Գրինը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել. The Hill
3619 դիտում
11:21 23-06-2017
Ուկրաինացի պատգամավորները պատրաստվում են իմփիչմենթի գործընթաց սկսել նախագահ Պորոշենկոյի դեմ
1699 դիտում
09:26 19-12-2015
ՄԱԿ ԱԽ-ն հաստատել է Սիրիայի հարցով բանաձևի նախագիծը
Այս բաժնից
445 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
466 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN