469 դիտում
11:08 21-09-2024
«Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»․ Լուկաշենկոն շնորհավորել է Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին Անկախության օրվա առթիվ։
«Բելառուսին և Հայաստանին կապում են ամուր բարեկամական կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքները։ Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին, սերտ գործընկերությունը։
Վստահ եմ, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է համախմբվել և համագործակցել։ Մինսկը կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»։
Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն և արդյունավետ աշխատանք պետական պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարություն և բարօրություն:

Նմանատիպ նյութեր
1836 դիտում
12:33 07-10-2022
Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Այս բաժնից
871 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
460 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները
925 դիտում
23:07 16-10-2024
Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա