18053 դիտում
10:41 22-09-2024
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ հայր ու որդի վիճաբանել են ալկոհոլ օգտագործելու հարցի շուրջ և երբ որդին փորձել է հորից խլել դանակը, ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են զանգահարել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 20։20-ի սահմաններում իրենց տան բակում փայտ կտրելու ժամանակ ստացած «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերք, աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Վ․-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ավագյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Հայկ Վ․-ն նշված վնասվածքներից «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերքը» ստացել է նույն օրը ժամը 20։20-ի սահմաններում իրենց տանը հոր՝ Տավուշի մարզի բնակիչ 66-ամյա Կոլյա Վ․-ի հետ վերջինիս կողմից ալկոհոլ օգտագործելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ հոր ձեռքից խոհանոցային դանակը խլելու, իսկ «աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածքը» նյարդայնացած պատին հարվածելու հետևանքով:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Կոլյա Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)