211652_close_icon
views-count20212 դիտում article-date 19:20 22-09-2024

Աշտարակի խճուղում գործող «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց «Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Սեպտեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, սակայն դեպքի վայրում աշխատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկներն ու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը՝ 16:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Սարգիս Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աստղիկ Գ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին վարորդը զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Վարդան Բաբաջանյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ և կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր