211652_close_icon
views-count808 դիտում article-date 17:18 23-09-2024

Եթե հայհոյելը հանցագործություն է, ապա ինչու է մեղադրող կողմը կրկնում այդ հայհոյանքները. Վազգեն Սաղաթելյան

Հանրային ընկալումներում սա տպավորվել է որպես գործ, որում մենք վիրավորել են վարչապետին ու այս իշխանության ներկայացուցիչներին ու այդ վիրավորանքի համար հայտնվել ենք անազատության մեջ: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը:

«Ըստ այս մեղադրանքի բովանդակության՝ այդ վիրավորանքը հնչել է մի դաշտում, որը հասանելի է հազարավոր մարդկանց ու դրանով խաթարվել  է այդ մարդկանց անդորրը: Հիմա ես մի բան չհասկացա. երբ հարգելի հանրային մեղադրողը ցիտում է իմ խոսքերը՝ որոշ բառեր ամբողջությամբ, որոշները՝ ոչ ամբողջությամբ, ու գտնում է, որ այդ բառերն ասելը հանցագործություն է, արդյո՞ք այդպես չի խաթարում այդ մարդկանց անդորրը»,- ասաց Սաղաթելյանը:  
Դատարանը միջամտեց և հայտարարեց, որ համեմատությունը տեղին չէ:

Շարունակելով՝ Վազգեն Սաղաթելյանն ասաց.

«Ըստ հանրային մեղադրանքի, խնդիրն այն չէ, որ մենք վիրավորել ենք վարչապետին, այլ այն, որ այդ բառերի կիրառումը հանրային հասանելիություն ունեցող հարթակում հանդիսանում է հանցագործություն»:

Հիշեցնենք՝  Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել էին երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Այժմ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատված են կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել էր վարչական հսկողությունը։

Նմանատիպ նյութեր