211652_close_icon
views-count1063 դիտում article-date 21:32 25-09-2024

Գնել Սանոսյանը մասնակցել է Լոռի Բերդ համայնքի համայնքային կենտրոնի նորամուտի արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Լոռի Բերդ համայնքի համայնքային կենտրոնի նորամուտի արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ատեփանավան եւ Տաշիր համայնքների ղեկավարներ Արմեն Գրիգորյանը եւ Էդգար Արշակյանը, Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Համայնքային կենտրոնը վերակառուցվել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ, կառուցվել է նաև երկրորդ հարկ:Պայմանագրային արժեքը 162 մլն դրամ է:

Նախարարը Լոռի Բերդի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի,աշխատակազմի և ավագանու մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում շնորհավորել է նորամուտի կապակցությամբ և նշել, որ համայնքային կենտրոնների և քաղաքացիական սպասարկման գրասնյակների պայմանների բարելավումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։

Սանոսյանն ընդգծել է, որ տարեցտարի համայնքներին տրվող դոտացիաների ավելացումը ևս մեծ դերակատարություն ունի տարբեր ծրագրերի առավել արդյունավետ իրականացման հարցում։ Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, նախարարին և մարզպետին, ՀՏԶՀ-ին համայնքի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր