211652_close_icon
views-count26259 դիտում article-date 21:28 27-09-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ծնողը պնդում է, որ դպրոցներից մեկում իր 12-ամյա որդու գլխին համադասարանցին հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով երեխան ստացել է «գագաթային սալջարդ»․ ծնողը պահանջում է արդար քննություն

Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Աննա Գրիգորյանի 12-ամյա որդին՝ Ա․ Ա․-ն, սովորում է Գետարգել գյուղի միջնակարգ դպրոցում։ Մոտ 2 շաբաթ առաջ երեխային դպրոցում դասընկերը հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներ է ստացել։  

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա․ Գրիգորյանն ասաց․ «Այդ օրը դասամիջոցին Հայկ անունով երեխան գնացել է իմ երեխային քաշքշել ու սկսել հարվածել գլխին, ինչի հետևանքով իմ երեխայի քթից սկսել է արյուն գալ և նա գնացել է լվացվելու։ Երբ վերադարձել է, ուսուցչուհին հարցրել է՝ ի՞նչ է եղել, մյուս երեխաները ասել են, որ Հայկն է հարվածել։ Երկու օր հետո պետք է գնար ֆուտբոլի, գնաց, լացելով եկավ, որ գլուխը ցավում է ու ոտքի վրա չի կարողանում կանգնել։ Զանգեցի շտապօգնություն, եկան, ասեցին իմացել են, որ հարված է եղել, առաջարկեցին տանեն ռենտգեն անեն, սակայն այնտեղ ասացին, որ պետք է կատե անեն և բերեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ասացին, որ գագաթի սալջարդ է, բայց ասացին, որ պետք է կատե անցնի։ «Արաբկիր» բժշկական կենտրոնում կատեն ցույց տվեց, որ ոսկորները առանց տրավմայի են, փափուկ հյուսվածքների սալջարդ է, բայց լուրջ բան չկա։ Այդ ամեն ինչը մենք ուղարկել ենք անչափահասների տեսուչին, բայց դպրոցից ոչ մի արձագանք, երբ ծնողին ասում եմ, որ քո երեխան է արել, ասում է՝ ինչ է արել որ, դե հիմա վիճել են։ Էսօր քննիչի հետ խոսում եմ, ասում եմ՝ ինչ վիճակում է մեր գործը, ասում է քանի որ կոտրվածքներ չկան, այլ միայն սալջարդ է, իրենք չեն կարողանում ընթացք տալ։ Ես պահանջում եմ արդար քննության տարվի, մեղավորները պատժվեն։ Ես չեմ ասում, որ այդ երեխան դուրս գա դպրոցից, բայց գոնե ներողություն խնդրեն ու ուսուցիչները հետևեն, որ նման քայլեր չանի այլևս, քանի որ սա առաջին դեպքը չէ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր