211652_close_icon
views-count652 դիտում article-date 10:05 28-09-2024

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը։

«Ջեյհուն Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին ՝ նշելով, որ Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներ կան, որոնք առկա են Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում, ինչպես նաև, որ  Հայասստանի արագ սպառազինումը սպառնալիք են ստեղծում խաղաղության օրակարգի համար»,-նշված է  Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր