211652_close_icon
views-count862 դիտում article-date 18:32 28-09-2024

Թրամփը խոստացել է դադարեցնել ուկրաինական պատերազմը

Նյու Յորքում՝ հայտնի «Թրամփ-թաուերում» կայացել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հանդիպման մեկնարկից առաջ Դոնալդ Թրամփն ու Զելենսկին կարճ զրուցել են լրագորղների հետ։

«Շատ լավ հարաբերություններ ունենք [Զելենսկու հետ], և ինչպես գիտեք, նաև շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ: Կարծում եմ՝ եթե մենք հաղթենք [ընտրություններում], [ապա] ... շատ արագ կլուծենք այս խնդիրը՝ [Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը]»,- ասել է Թրամփը:

Թրամփը ընդգծել է՝ ընտրություններում հաղթելու դեպքում հակամարտությունը կարգավորելու նպատակով մտադիր է համագործակցել երկու կողմի հետ էլ։

Իր հերթին՝ Զելենսկին հայտնել է, թե մտադիր է Թրամփի հետ քննարկել իր առաջ քաշած «հաղթանակի ծրագիրը»։

Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին ԱՄՆ նախագահի թեկնածուն և Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։

Զելենսկու հետ ուրբաթ նախատեսված հանդիման մասին Թրամփը խոսել էր նախօրեին, թեև էլ ավելի վաղ հանրապետական գործի նախընտրական թիմը հայտնել էր, թե նման հանդիպում նախատեսված չէ։

Հայտնի է նաև, որ նախընտրական իր արշավի ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ կասկած հայտնելով, որ Ուկրաինան կկարողանա հաղթանակ տանել Ռուսաստանի դեմ պատերազմում։

Նմանատիպ նյութեր