211652_close_icon
views-count952 դիտում article-date 18:30 30-09-2024

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը։

Բարձր գնահատելով ԱՄՀ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ փոխվարչապետը կարևորել է նախատեսվող բարեփոխումների նշանակությունը երկրի մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովման գործում։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել հանրային ներդրումների կառավարման համակարգին, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանն առնչվող բարեփոխումների հիմնական ուղղություններին։

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ գործընկերներին է ներկայացրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի ընթացիկ ցուցանիշները՝ մանրամասն անդրադարձ կատարելով վերջիններիս իրականացման նպատակով 2025թ․ պետական բյուջեի նախագծով սահմանված ծախսային հիմնական ուղղություններին։

Նմանատիպ նյութեր