211652_close_icon
views-count973 դիտում article-date 10:37 04-10-2024

ՀՀ-ի և Մավրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունը

Հոկտեմբերի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարար Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և Աֆրիկյան միությունում ընթացիկ տարվա փետրվարից մեկնարկած Մավրիտանիայի նախագահությունը։

Հայաստանի և Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում է եղել բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնումը՝ հիմնված խաղաղության օրակարգի և մարդասիրական արժեքների առաջմղման տեսլականի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ կանոնադրության հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման վրա։

Նմանատիպ նյութեր