2389 դիտում
16:54 05-10-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները սխալ և մանիպուլյատիվ տեղեկություն են փոխանցել Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին․ «Փաստերի ստուգման հարթակ»
«Փաստերի ստուգման հարթակ» – «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորները հոկտեմբերի 2-ին սխալ և մանիպուլյատիվ տեղեկություն են փոխանցել Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ խեղաթյուրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հրապարակի հարթակում հնչած ելույթները և համադրել դրանք Ազգային ժողովում վարչապետի հնչեցրած հայտարարությանը։
Այսպես, հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նախ շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը, այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանին վերագրել են արտահայտություն, որը նա չի արել։ «Մարդը հրավիրում էր բոլորիս Ստեփանակերտ, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը, և շատ չանցած՝ հենց այսօր վերստին ասաց, որ Արցախը պարան է եղել մեր վզին, կապելու համար իրենց մոտակա ծառից»,— ասել է Բագրատ սրբազանը։
Ավելի ուշ ընդդիմադիր առաջնորդը նույնը պնդել է նաև Հանրային հեռուստաընկերության եթերում։ Երբ հարցազրուցավարը փորձել է սրբազանից հետաքրքրվել՝ արդյո՞ք նա լսել է վարչապետի խոսքը, շարժման առաջնորդը բացասական պատասխան է տվել։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի վզին թոկ լինել-չլինելու պատմությունը Ազգային ժողովում նույն օրը երկար էր քննարկվել։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր հետևյալը․ «Ես այս ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցը իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և այն փոխզիջումները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել են հետևյալի մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա, Հայաստանի վզից գցած պարանը պետք է ձգել ու մի մոտիկ տեղից կապել»։ Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի նկատառմանը՝ «Մի՞թե հիմա էլ չկա այն գիտակցումը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանը չի կանգնել, Արցախը թոկ չէր մեր վզին, Արցախը մեր հպարտությունն էր, մեր ինքնության մի մասն էր», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ նա չի ասել, թե ԼՂ-ն Հայաստանի վզին թոկ էր, այլ ասել է՝ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ Հայաստանի վզին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Նմանատիպ նյութեր
4420 դիտում
18:12 09-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղ
Այս բաժնից
1036 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1513 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1171 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am