211652_close_icon
views-count1306 դիտում article-date 19:59 05-10-2024

Մերձավոր Արեւելքի ամենամեծ ավիաընկերությունն արգելել է ուղևորներին իրենց հետ փեյջերներ եւ ռացիաներ վերցնել

Մերձավոր Արեւելքի ամենամեծ ավիաընկերությունը՝ Դուբայի Emirates Airlines-ը, արգելել է ուղեւորներին իրենց հետ փեյջերներ եւ ռացիաներ վերցնել Լիբանանում համանման սարքերի պայթյուններից հետո, տեղեկացրել է Reuters-ը։

«Դուբայ եւ Դուբայից կամ Դուբայի օդանավակայանով մեկնող բոլոր ուղեւորներին արգելվում է փեյջերներ եւ շարժական ռացիաներ ունենալ գրանցված կամ ձեռքի ուղեբեռում»,- նշվել է ավիաընկերության հայտարարությունում, որը հրապարակվել է նրա կայքում։ Հայտարարությունում նաեւ նշվել է, որ ցանկացած գտնված արգելված իր կառգրավվի Դուբայի ոստիկանության կողմից՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների շրջանակում։

Ավիաընկերությունը նաեւ հայտարարել է, որ թռիչքներն Իրաք եւ Իրան կդադարեցվեն մինչեւ երեքշաբթի, ընդ որում՝ Հորդանան չվերթները կվերսկսվեն կիրակի։

Լիբանան թռիչքները կդադարեցվեն մինչեւ հոկտեմբերի 15-ը երկրի տարածքում իսրայելական գրոհների ուժեղացման պատճառով։

Մի քանի այլ ավիաընկերություններ եւս դադարեցրել են թռիչքները Բեյրութ եւ այլ տարածաշրջանային օդանավակայաններ լարվածության աճի ֆոնին։

Նմանատիպ նյութեր