56798 դիտում
15:01 06-10-2024
Երևանում ճանապարհային երթևեկությունը վերածվում է «քաոսի», իսկ երբ պատասխանատուն լինում է ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, այն վերածվում է «բարդակի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին օրերին Երևանում երթևեկությունը վերածվել է «քաոսի»։ Ինչպես ժողովուրդն է ասում, «լրիվ աջափսանդալ» վիճակ ու դրա թիվ 1 պատասխանատուն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչքան էլ վերջինս խստապահանջ լինի, միևնույնն է նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի համար առաջնայինը ոչ թե ծառայությունը պատշաճ կատարելն է, այլ այն, որ ինքը կարողանա ծառայության ընթացքում հեռախոսազանգերի պատասխանի։ Անգամ արդեն Պարեկային ծառայությունում ասում են, որ Ա․ Դադոյանին ավելի շատ կսազի բջջային օպերատոր աշխատի, քանի որ հիմա նրան է վստահված մի ամբողջ գումարտակ։
Եթե մայրաքաղաքում խցանումներ են լինում, ապա կարող ես վստահ լինել, որ այդ օրը քաղաքի երթևեկությունը կարգավորելու պատասխանատվությունը դրված է Ա․ Դադոյանի վրա, ինչի հետևանքով էլ երթևեկությունը վերածվում է մի իսկական «բարդակի»։ Անգամ եղել են դեպքեր, որ նա իրավիճակի մասին զեկուցել է Երևանի գնդի հրամանատար Ա․ Իսախանյանին, վերջինս էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, հետո պարզվել է, որ ճանապարհների խցանումների ու բաց չլինելու մասին Ա․ Դադոյանը սխալ տեղեկություններ է փոխանցել Ա․ Իսախանյանին, վերջինն էլ այդ դեզինֆորմացիան փոխանցել է Ա․ Խուդինյանին։
Մայրաքաղաքում՝ Դավիթաշեն վարչական շրջանում, արձանագրել ենք, թե ինչպես է մի քանի կմ-անոց խցանում առաջացել, որ անգամ կանչով բուժառուի մոտ մեկնող շտապօգնության մեքենաները չէին կարողանում ժամանակին հասնեին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18329 դիտում
16:29 11-06-2020
Երևանում, երբ լուսակիրները չեն աշխատում, երթևեկությունը վերածվում է «աջաբսանդալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2623 դիտում
14:26 01-11-2018
Էդ ո՞նց ա լինում, որ միշտ նախկին իշխանությունները վատն են լինում, իսկ դուք ոչ․..Մենուա Հարությունյան