211652_close_icon
views-count36534 դիտում article-date 10:21 09-10-2024

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ  Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցի ոստիկան մոտենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաթևոս Պողոսյանը «Սուրբ Գայանե» եկեղեցու վարդապետն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր