211652_close_icon
views-count1489 դիտում article-date 14:55 11-10-2024

Հայ երկրպագուները հնարավորություն ունեն ձեռք բերել «Ռապիդ» - «Նոա» խաղի տոմսերը

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում Երևանի «Նոան» Վիեննայում արտագնա խաղ կանցկացնի
«Ռապիդի» հետ։ Հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուները խաղի տոմսերը կարող են ձեռք բերել
www.eventhub.am/noahfc կայքից։

«Ռապիդ» - «Նոա» խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20:45-ին։

«Սիրելի երկրպագուներ, արդեն ունեք էքսկլուզիվ հնարավորություն ձեռք բերելու Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի «Ռապիդ» - «Նոա» հանդիպման տոմսերը (միայն հյուրերի սեկցիայում):

Լինենք միասնական Վիեննայի Allianz մարզադաշտում և առաջ մղենք մեր թիմին՝ երկրորդ հաղթական քայլը կատարելու:

Հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով», -ասված է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուի Մոտայի գլխավորած թիմը Երևանում 2։0 հաշվով հաղթանակի հասավ չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ։

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հաջորդ տնային խաղը «Նոան» կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ Իսլանդական «Վիկինգուրի» հետ։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղի տոմսերը հասանելի են tickets.noahfc.am կայքում։

Նմանատիպ նյութեր