43802 դիտում
17:09 11-10-2024
Բարձիթողի վիճակ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածքում, որտեղ հերթական ավտոմեքենան է թալանվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պլաշչադկայում»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լևոն Գ.-ն և հայտնել, որ 3 օր առաջ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով իր «BMW» մակնիշի ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է Աբովյան քաղաքում գտնվող հատուկ պահպնավող տարածք:
Լևոն Գ.-ի ահազանգով ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատածում՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ՀՀ Կոտայքի մարզի գումարտակի պարեկային ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին հարակից ավտոկայանատեղիից:
«BMW»-ի վրայից գողացել են էլեկտրական մարտկոցը, սպոլերը, և «Bosch» մոդելի ձայնային ազդանշանները:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում կարծես ավանդույթ է դարձել ավտոմեքենաների գողության դեպքերը, չնայած եթե նրանց քթի տակից գողացել էին Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենաների մի քանի համարանիշներ, էլ ինչ սպասես մի գումարտակից, որի աշխատակիցների մի մասը մատների արանքով են նայում իրենց գործին, ու այստեղ հետևոսւթյուններ պետք է անեն Ներքին գործերի նախարարության ոստիկանության և Պարեկային ծառայության ղեկավար կազմը, ու պետք է նաև հետևություններ անեն, թե ինչն է պատճառը, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների կողմից արդեն մի քանի Պարեկայն ծառայության ավտոմեքենաներ են ջարդվել, վթարի ենթարկվել. այն ավտոմեքենաները, որը պետությունը տվել է Պարեկային ծառյությանը՝ հարկատուների հաշվին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։