3286 դիտում
20:44 11-10-2024
Ինչո՞ւ են ձերբակալել Սամվել Բալասանյանի որդուն․ նա մեկնում էր ԱՄՆ՝ հոր 70-ամյակը նշելու. aravot.am
Aravot.am-ը գրում է. Այսօր ժամը 05։00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, որը մեկնում էր ԱՄՆ։ Նրան տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Բալասանյանների մտերիմներից տեղեկացանք, որ վաղը Սամվել Բալասանյանի ծննդյան տոնն է՝ 70-ամյակը, նա գտնվում է ԱՄՆ-ում՝ բժիշկների հսկողության տակ։
Որդին գնում էր նրա ծննդյան տոնը նշելու, սակայն իրավապահները նրան ձերբակալել են Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
«Սև Բերդ» ամրոցի հետ կապված գործը տևական ժամանակ է՝ քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Ամենայն հավանականությամբ հենց այս գործն է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քննության։
Նախաձեռնված քրեական վարույթի հիմքում հետևյալ մեղադրանքն է․ «Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Միսակի Բալասանյանը «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենը դարձնելու ձգտմամբ, իշխանական լիազորությունները չարաշահելու արդյունքում իր որդու` «Գյումրի-գարեջուր» ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերի պատասխանատու Խաչատուր Սամվելի Բալասանյանի և Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Սեպուհի Ջանոյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ Գյումրի համայնքի Ղարսի խճուղի 2/8 հասցեում գտնվող 1հա հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու, օրինական շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերի 1-ին Ս. Ջանոյանի և Խ. Բալասանյանի հետ ձևականորեն հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով փոխանցել է Խ. Բալասանյանին` օտարման գին նշելով 4.900.000 դրամը, որի արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է Խ. Բալասանյանի սեփականության իրավունքը, այդ կերպ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնելով շրջանառության մեջ և հաղորդելով օրինական տեսք:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1672 դիտում
09:08 20-02-2014
Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկը դանակահարել է իր հորեղբոր որդուն․ Հրապարակ
2351 դիտում
13:50 12-10-2021
«Նվեր» Սամվել Բալասանյանի ծննդյան տոնին․ Գյումրին համայնքապետի նոր ժ/պ ունի. aravot.am
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
976 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար