211652_close_icon
views-count1705 դիտում article-date 12:42 12-10-2024

ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-ամյակի առթիվ:

«Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ:

ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն»,- ասված է ՀՖՖ-ի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր