211652_close_icon
views-count70206 դիտում article-date 13:28 12-10-2024

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Honda ENS», «Mitsubishi Airtrack», «Mercedes C 180» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները. 3 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովաթար տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում թիվ 16/1 շենքի դիմաց բախվել են «Honda ENS», «Mitsubishi Airtrack», «Mercedes C 180» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: 
 
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2-ի գազաբալոնների փականները, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և դասակի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Սուքիասյանն ու կրտսեր պարեկ Հունան Գզիրյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Ավետիք Թովմասյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր