211652_close_icon
views-count1426 դիտում article-date 19:33 13-10-2024

Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսի ժամանակ հարցականի տակ էր թողել հավաքականի առաջատար խաղացողներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի մասնակցությունն առաջիկա խաղին։

Սպերցյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց էր թողել Հայաստանի ընտրանու նախորդ հանդիպումը, որը կայացել էր Ֆարերյան կղզիներում և ավարտվել ոչ ոքի։

Հայտնի է դարձել, որ մեր մարզիկը լիարժեք ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել այսօրվա կարևոր խաղին։

Խաղը կմեկնարկի 20։00-ին։

Նմանատիպ նյութեր