11275 դիտում
21:47 14-10-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ 23-ամյա տղամարդը մուտք է գործել «Յուքոմ»-ի գրասենյակ և պայմանագրի վաղաժամ խզման հետ կապված առաջացած տարաձայնության համար սպառնալիքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ մուտք է գործել Մաշտոցի պողոտայում գործող «Յուքոմ» գրասենյակ և սպառնալիքներ հնչեցրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին «Յուքոմ» ՓԲԸ-ի վաճառքի և սպասարկման գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտա 5Ա/50 հասցեում գործող «Յուքոմ»-ի գրասենյակ է մոտեցել բաժանորդ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Վանուշ Կ․-ն և պայմանագրի վաղաժամ խզման հետ կապված առաջացած տարաձայնության ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
31479 դիտում
10:24 06-10-2016
Արտառոց դեպք դատարանում. դատախազի տեղակալը պնդում է՝ ամբաստանյալը բռնություն և սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին