211652_close_icon
views-count1531 դիտում article-date 16:14 17-10-2024

«Ձեր հերն անիծելու եմ, տեսեք ինչ եմ անելու», «Չափավորե՛ք Ձեզ». Աժ-ում քաշքշուկ տեղի ունեցավ անվտանգության աշխատակիցների ու նախկին պատգամավորի միջև

ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև:

Անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժով նրան դուրս հանել, այն բանի համար, որ վերջինս փորձել է մտնել իր նախկին սենյակը։

«Մտնում եք սենյակ, դրա համար մենք Ձեզ բռնեցինք»,- ասաց անվտագնության աշխատակիցը:
Ի պատասխան Հակոբյանն ասաց. «Այդ ստորությունը խի՞ եք անում, ես Ձեր հերն անիծելու եմ, իմացեք, տեսեք ձեզ ինչ եմ անելու»:

Անվտանգության աշխատակիցներն էլ արձագանքեցին. «Չափավորե՛ք Ձեզ», ապա հրահագնեցին՝ լրագրողների մուտքը պահել:

Նմանատիպ նյութեր