16186 դիտում
11:05 19-10-2024
Ողբերգական վրաերթ՝ Վայոց ձորի մարզում. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա աղջնակը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակնեդանացման բաժանումունքում գիտակության չգալով մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջնակը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից:
Երեկ՝ հոտկեմբերի 18-ին, ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Աստղիկ Ս.-ին:
Երբ իր ավտոմեքենայով երեխային տեղափոխում է հիվանդանոց, ճանապարհին նրան ընդառաջ է գալիս «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենային, ապա «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Աղանյանն ու կրտսեր պարեկ Հովսեփ Սարգսյանը:
Դեպքի վայր է ժամանում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և ավագ քննիչ Շահեն Առաքելյանի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնին տեղեկացնում են, որ երեխան մահացել է:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+