1924 դիտում
20:17 19-10-2024
Հոկտեմբերի 19-ը Քրեակատարողական ծառայողի օրն է. պարգևատրման հանդիսավոր արարողություն Քրեակատարողական ծառայությունում
Հոկտեմբերի 19-ին՝ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար Քրեակատարողական ծառայության մի շարք ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են «Մեդալով պարգևատրում», «Կրծքանշանով պարգևատրում», «Հուշանվերով պարգևատրում», «Դրամական պարգևատրում» և «Շնորհակալակության հայտարարում» խրախուսանքի տեսակները:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը: Հակիրճ ներկայացնելով Ծառայության համակարգի մեկդարյա պատմության հիշարժան էջերը՝ Ծառայության պետը շեշտադրել է համակարգի ներկայիս վիճակը, առանձնահատկություններն ու անելիքները:
«….Այսօր մեր ծառայությունը կայացած կառույց է, որը շարունակելով ինքնակատարելագործվել, քայլ առ քայլ հաղթահարելով առկա խոչընդոտները, հետևողական ամրացնում է իր ուրույն ու արժանի տեղը պետական համակարգում և հասարակության շրջանում։ Երբեմն այն համարժեք գնահատականի չի արժանանում, սակայն մենք ինքներս քաջ գիտակցում ենք, թե ամենօրյա ինչ դժվարությունների միջով է անցնում թե՛ համակարգը և թե՛ մեզնից յուրաքանչյուրը։ Լիահույս եմ, որ վաղ թե ուշ մեր համակարգի տքնաջան և դժվարություններով լեցուն աշխատանքն
ըստ արժանվույն գնահատվելու է բոլորի կողմից»,-նշել է Ծառայության պետը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին Քրեակատարողական ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 105- ամյակի կապակցությամբ՝ Ամբակում Գրիգորյանը մաղթել է առողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն և արժանապատիվ ծառայություն՝ ի բարօրություն հասարակության և Հայաստանի Հանրապետության, այնուհետև հանձնել պարգևները աշխատակիցներին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1969 դիտում
13:41 12-12-2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել քրեակատարողական ծառայողի երդման հանդիսավոր արարողություն
7423 դիտում
15:39 06-08-2024
ՆԳՆ պարեկային ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
991 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
970 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
907 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր