211652_close_icon
views-count57551 դիտում article-date 09:49 24-10-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 10 ամսական երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, «հետարյունազեղային հիդրոցեֆալիա, վիճակ տարած հերոինֆեկցիայից և արտաքին դրենավորումից գլոբալ զարգացման հապավում, սուր գաստրոէմպերիդ ցնցումային համախտանիշ ասպիրացիա հարցականով» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ընդունված մի երեխա է մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 10 ամսական  Հ․ Ո․-ն է:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր