57406 դիտում
21:12 25-10-2024
Սևանի ոստիկաններն ու քննիչները օրերի ընթացքում, հսկայածավալ գրագետ աշխատանքի շնորհիվ, հայտնաբերեցին Դդմաշեն գյուղից առևանգված «Hyundai Elysion»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վիգեն Կիրակոսյանի գլխավորությամբ և ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Սարգիս Մարգարյաի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Նազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ից իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, եղել են ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Կոտայքի, Տավուշի, Արմավիրի մարզերում, անգամ մոտ 70 կիլոմետր անցել են ոտքով, որպեսզի հայտնաբերեն հոկտեմբերի 21-ին Դդմաշեն գյուղից նույն գյուղի բնակչին պատկանող «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան։
Ոստիկաններն ու քննիչները 150-ից ավելի տեսախցիկներ են ուսումնասիրել, ստուգման նպատակով այցելել են մի քանի գազալցակայաններ, դրան զուգահեռ նաև օգտագործել են իրենց գործակալական ցանցը և ի վերջո այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Սևանի ոստիկանությունում և քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենան գտնվում է Երևան քաղաքի Բաբաջանյան 2 շենքի բակում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Ջանիկյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Կիրակոսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թ. Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լ. Նազարյանի և ավագ փորձաքրեագետ Արման Գեղամյանի գլխավորությամբ։
Իրավապահների կողմից նշված վայր է հրավիրվել ավտոմեքենայի սեփականատերը, ով մի քանի մետրից տեսնելով կայանված ավտոմեքենան, հայտնեց, որ դա իր ավտոմեքենան է։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը և ավագ փորձաքրեագետը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեքենայի սեփականատերն ու նրա հարազատներն ասում էին. «Կարծես երազում լինենք։ Երբ ավտոմեքենան տեսանք գողացել են, անմիջապես դիմեցինք Սևանի ոստիկանություն, հետո մեր տուն եկան ոստիկանները ու Սևանի քննիչները։ Ճիշտն ասած, սկզբից մտածում էինք, որ իզուր էլ դիմեցինք, հիմա գողացող տականքները տարել, մեքենա մաս-մաս են արել, ժողովրդի լեզվով ասած՝ «ռասկուլաչիտ», բայց արդեն 3-րդ օրը զգացինք, որ Սևանի ոստիկաններն ու քննիչները լավ էլ սրտացավ են մոտենում ու ամեն բան անում են, որպեսզի գտնեն ոչ միայն մեքենան, այլև էդ տականքներին։
Այսօր արդեն մեզ զանգահարեցին Սևանի ոստիկանությունից ու քննչականից ու կանչեցին բաժին։ Ճիշտն ասած, մտածեցինք, թե հերթական հարցերն են տալու, բայց որ ասացին՝ միասին գնում ենք Երևան, սիրտներս տեղն ընկավ, ոնց որ ներքին ձայնն ասեր, որ տղերքը բռնել են գողերին։ Միասին արդեն եկանք Բանգլադեշ ու էդտեղ էլ տեսանք մեր ավտոն, չէինք հավատում, բայց րոպեներ անց ամեն ինչ ընկավ իր տեղը։
Ճիշտն ասած դեռ չենք էլ հարցրել, թե ով կամ ովքեր են գողացել։ Վստահ ենք՝ ոստիկաններն ու քննիչները դրանց էշ կհայտնաբերեն, ինչը դաս կլինի հետագայում նման գողերին, որ ուշ, թե շուտ՝ բռնվելու են։
Նորից մեր ընտանիքների անունից շնորհակալություն ենք հայտնում Սևանի ոստիկաններին, քննիչներին, որ 4 օր առանց քուն ու դադարի, ճիշտն ասած՝ մենք էլ իրենց հետ, փնտրում էինք ավտոմեքենան ու գողին կամ գողերին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու՝ ինչ հանգամանքներում, ով կամ ովքեր են նշված ավտոմեքենան բերել և կայանել Երևան քաղաքի Բաբաջանյան 2 շենքի բակում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 21-ին ավտոմեքենայի գողության դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին էր դիմել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի բնակիչ 65-ամյա Հովիկ Սուքիասյանը և հայտնել, որ իրենց ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք գողացել են:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:
Տեղում Հ. Սուքիասյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել էր, որ «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան կայանված էր եղել Դդմաշեն բնակավայրի 5-րդ փողոցի իրենց տան մոտ, ավտոմեքենայի վրա էլ եղել էին բանալիները, և ուներ կասկածներ, որ այն անհայտ անձը կան անձինք առևանգել էին:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձին ակամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+