48200 դիտում
20:44 26-10-2024
Արտակարգ դեպք՝ Եղվարդ քաղաքում. «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծաայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի և 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գագիկ Դավթյանին, ով 5 կգ-անոց գազաբալոնը լիցքավորել է նշված գազալցակայանում, դրել «Mercedes»-ի բենզախցիկը ու երբ ավտոմեքենայի շարժիչը միացրել է, գազի հոտ է զգացել, իջել է ավտոմեքենայից, նկատել է բեռնախցիկից դուրս եկող ծուխը ու բացել է այն, ինչից առաջացել է կրակի բոց, որի հետևանքով էլ կրակը վայրկյանական տարածվել է ավտոմեքենայով մեկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, որը արձանագրել է տեսախցիկը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+