211652_close_icon
views-count20084 դիտում article-date 22:14 26-10-2024

Վրաերթ՝ Երևանում. 18-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Volkswagen id.4» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Լևոն Դիլանյանը իր վարած «Volkswagen id.4» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Նուռ» պանդոկի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 19-ամյա Անուշ Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ժորա Հովհաննիսյանն ու Հակոբ Կարապետյանը:   

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:  

Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր