211652_close_icon
views-count751 դիտում article-date 11:51 27-10-2024

99 տոկոսից ավելի ձայների հաշվարկից հետո, ըստ կանխատեսումների, «Վրացական երազանքը» կստանա 54 տոկոս ձայն

Ձայների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո, ըստ կանխատեսումների, «Վրացական երազանքը» իր մոտակա մրցակցից առաջ կանցնի 44 տոկոսով և կհավաքի 54 տոկոս, այսինքն՝ կստանա 90 մանդատ 150 տեղ ունեցող խորհրդարանում»,- հայտարարլ է  Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Փոխանցում է News.am-ը։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, սա  հստակ ազդանշան է ընդդիմության համար։

«Ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր հավատարիմ կողմնակիցներին և ողջ Վրաստանը՝ համընդհանուր ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի առիթով։ Դեպի Եվրոպա միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ»,- գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Նմանատիպ նյութեր