211652_close_icon
views-count763 դիտում article-date 15:21 27-10-2024

Ինդոնեզիայում ժայթքել է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը

Ինդոնեզիայում՝ Արևմտյան Սումատրա կղզում, ժայթքել է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Մարապին, հայտնում է Associated Press-ը։ Փոխանցում է News.am-ը։

Ժայթքման ընթացքում հրաբուխը առնվազն երեք անգամ մոխրի հաստ սյուներ է արտանետել։

Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։

Ժայթքման պատճառով տաք մոխրի ամպեր են առաջացել, որոնք տարածվել են մի քանի մղոն հեռավորության վրա՝ հրաբխային մնացորդների հաստ շերտով ծածկելով մոտակա գյուղերն ու քաղաքները, հայտնել է Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական վտանգի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Ահմադ Ռիֆանդին: Հրաբխից մոխրի սյուների բարձրությունը հասել է 2000 մետրի։

Ռիֆանդին նշել է, որ գրեթե 2900 մետր բարձրությամբ հրաբուխը հունվարից սկսած մնում է վտանգավորության երկրորդ մակարդակում, ինչը արգելում է լեռնագնացներին և գյուղացիներին գտնվել խառնարանից 3 կմ շառավղով տարածքում՝ հնարավոր լավայի պատճառով:

2023 թվականի դեկտեմբերին տեղի էր ունեցել  Մարապի հրաբխի ժայթքումը, որի հետևանքով  24 լեռնագնաց էր զոհվել և մի քանի մարդ վիրավորվել։ Այդ ժամանակից լեռնագնացության երկու երթուղի է  փակվել։

Նմանատիպ նյութեր