49422 դիտում
15:54 27-10-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Գյուլբենկյան փողոցում հայտնի հացի փռերից մեկում. ժամանել է հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի 1-ին հարկում գործող հացի փռում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, աղետների բժշկության կենտրոնի և արյան փոխներարկման շարժական կետի աշխատակիցները։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 խումբ, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։
Պարեկները նշված վայրից տարհանել են մեծ թվով ավտոմեքենաներ, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հացի փռի պահեստային հատվածում և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանը։
Հրշեջները մեծ դժվարությամբ էին պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ ներսում նաև վտանգավոր ծուխ էր, սակայն դա չէր խանգարում հրշեջներին, ովքեր շատ արագ կանխեցին կրակի տարածումը, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարվում ներսում, որպեսզի պարզեն՝ կրակի թաքնված օջախներ մնացել են, թե ոչ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», Տրանսգազ և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ նշված փուռը գազաֆիկացված չէ։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչներ Ավետիս Ավետիսյանն ու Տիգրան Թովմասյանը պարզում են՝ արդյոք տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե՝ ոչ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 251+
251+