211652_close_icon
views-count1126 դիտում article-date 14:20 28-10-2024

Երևանում հասարակական տրանսպորտի զարգացման, ուղևորների համար հարմարավետ և ապահով երթևեկություն ունենալու համար աշխատանքներ ենք իրականացնում. Ավինյան (տեսանյութ)

Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի շարունակական զարգացման, ուղևորների համար ավելի հարմարավետ և ապահով երթևեկություն ունենալու համար մի շարք ուղղություններով աշխատանքներ ենք իրականացնում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մասնավորապես՝ ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս, սրան զուգահեռաբար՝ մայրաքաղաքում ավելացնում ենք հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսային գծերը, տեղադրում ենք նոր կանգառասրահներ և մի քանի ուղղություններով աշխատում ենք՝ հետագայում նոր շարժակազմեր ձեռք բերելու նպատակով։

Տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են սպասվում ։Նպատակը՝ 2025 թվականից միասնական տոմսային համակարգին սահուն անցնելն է, որի ժամանակ հնարավորություն կընձեռվի վճարել ամենատարբեր եղանակներով։

Մենք ուզում ենք Երևան քաղաքում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ, և գնում ենք այդ ուղղությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր